Չիլիի կենտրոնական հատվածում` մայրաքաղաք Սանտյագոյի մոտ, 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սանտյագոյից 122 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժի օջախը գտնվել է 67 կմ խորությունում: Երկրաշարժի հետեւանքով ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























