Բրիտանական գրադարանը  Եվրոպայի ամենահին գիրքը ձեռք է բերել 14 միլիոն դոլարով.  այն մեր օրերն է հասել ամբողջապես պահպանված:

Սուրբ Քութբերգի Ավետարանը Հովհանի Ավետարանի ձեռագիր տարբերակն է, որը գրվել է 7-րդ դարում, այն 1104թ. հայտնաբերվել էր սուրբ Քութբերգի գերեզմանում`  հյուսիսային Անգլիայի Լինդիսֆարն կղզում: Ենթադրվում է, որ գիրքն այնտեղ է գտնվել մոտավորապես 698 թվականից, հայտնում է  BBC-ն:

Ավելի վաղ այդ գիրքը, որը փորձագետներն անվանում են աշխարհում ամենակարեւորներից մեկը, պատկանել է ճիզվիտներին` Հռոմեակաթոլիկական եկեղեցու ուղղություններից մեկին: