Իսրայելի բանտերում պահվող ավելի քան հազարավոր բանտարկյալներ ապրիլի 17-ից հայտարարել են անժամկետ հացադուլ սկսելու մասին:

Ակցիայի մասնակիցները բողոքում են առանց նախնական մեղադրանքներ ներկայացնելու բանտ նստեցնելու, ինչպես նաեւ մենախցերում տեղակայելու դեմ: Բանտարկյալները նաեւ պահանջել են թույլ տալ իրենց հանդիպել հարազատների հետ: Բացի դրանից, նրանք մտադիր են հասնել բանտում սովորելու եւ թերթեր ստանալու իրավունքի, հայտնում է IsraLand-ը:

Ըստ որոշ տվյալների` հացադուլին մասնակցում են ՀԱՄԱՍ-ի, «Իսլամական ջիհադի», «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի» եւ « Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի» գրոհայինները: