Մոսկվայում արդեն 18-րդ անգամ հանձնվում է ռուսական ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակը:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Մեծ թատրոնի պատմական բեմում, հաղորդում է «Ռոսբալտը»:

«Թատերական արվեստում զգալի ավանդի համար» անվանակարգում մրցանակակիր է դարձել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Պախոմենկոն: «Թատերական արվեստում զգալի ավանդի համար» երկրորդ մրցանակն ստացել է  Էդուրադ Կոչերգինը: 

Արվեստում ներդրած ավանդի համար «Ոսկե դիմակ»  է ստացել Պյոտր Ֆոմենկոն: «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր գլխավոր  «Մեծ ձեւաչափի ներկայացում» դրամատիկական անվանակարգում դարձել է  «Երջանկություն» ներկայացումը, որը բեմադրվել էր Ալեքսանդրյան թատրոնում Անդրեյ Մոգուչի կողմից:

Այս տարի լավագույն ռեժիսոր մեծ ձեւաչափով ժյուրին ճանաչել է  Յուրի  Բուտուսովին («Չայկա», «Սատիրիկոն» թատրոն, Մոսկվա): Թատրոնում լավագույն տղամարդու դերակատարման մրցանակ է ստացել Եվգենի Միրոնովը («Կալիգուլա», Ազգերի թատրոն, Մոսկվա): Լավագույն կանացի դերակատարման մրցանակակիր է դարձել Սվետլանա Զամարաեւան («Առանց մեղքի մեղավորները», Երիտասարդական թատրոն, Եկատերինբուրգ):

Փոքր ծավալի լավագույն ներկայացում է դարձել Կիրիլ Սերեբրեննիկովի «Հանցագործները» ներկայացումը` Զախար Պրիլիպենի ստեղծագործության մոտիվներով:  Բեռլինում պրեմիերան կայացած ներկայացումը խաղացել են Մոսկվայում` «Վինզավոդում»:

Դափնեկիրների ամբողջական ցուցակը մրցանակի կայքում է: