Ամերիկացի երկրաբանները Մարսի վրա ապակե բլուրներ են հայտնաբերել: Գիտնականների հոդվածը տպագրվել է Geology ամսագրում, հաղորդում է Lenta.ru-ն:

Հետազոտության օբյեկտ են հանդիսացել Մարսի մութ շրջանները, որոնք մոլորավի վրա բծերի տեսքով են եւ քիչ լույս են անդրադարձնում: Դրանք գտնվում են Մարսի հյուսիսային մասում եւ զբաղեցնում են 10 մլն քառակուսի կմ տարածք:

Հետազոտության համար օգտագործվել է Mars Express զոնդի օգնությամբ հավաքված տվյալները:

Գիտնականները պարզել են, որ, ամենայն հավանականությամբ, հարթավայրերը ծածկված են երկաթ պարունակող հրաբխային ապակու խոշոր կտորներով: Այն առաջանում է հրաբխի լավայի արագ սառչելու հետեւանքով եւ նման ապակե դաշտեր Երկրի վրա հանդիպում են, օրինակ, Իսլանդիայում: Գիտնականների խոսքով, իրենց ստացած արդյունքներն ապացուցում են, որ նախկինում Մարսի վրա հզոր հրաբխային ակտիվություն է եղել: Պարզվել է նաեւ, որ այդ ապակե կտորները ենթարկվել են էրոզիայի: