Չեչնիայի բարձրլեռնային շրջաններից մեկում կլորավուն, ձվանման քարացած 40 խութ են գտել: Գիտնականներն հետազոտել են գտածոները եւ ներսում սպիտակուց եւ դեղնուց հայտնաբերել: Նրանք հայտարարել են, որ դրանք հսկայական դինոզավրի ձվեր են, հաղորդում է NTV.ru-ն:
Չեչնիայի պետական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Մագոմեդ Ալհազուրովի խոսքով, դրանք խոտակեր դինոզավրերի ձվեր են: Դրանց մի մասի տրամագիծը հասնում է մեկ մետրի, մյուսներինը` 50 սմ-ի: Նրանք բոլորը տարբեր են, քանի որ սովորաբար հսկա դինոզավրերի կողքին տեղավորվել են ավելի փոքր կենդանիներ, որպեսզի նրանց պաշտպանեն նաեւ իրենց:
Գտածոների վերաբերյալ վերջնական պատասխան հնարավոր կլինի տալ միայն ռադիոածխածնային փորձաքննությունից հետո:




























