Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանին կանչել են ԱԳ նախարարություն եւ բողոք հայտնել Սաուդյան Արաբիայի բանտերում իրանցիների հանդեպ վատ վերաբերմունքի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Press TV-ն:
Բողոք հայտնելու առիթ է դարձել այն, որ Էր-Ռիադը հրաժարվել է Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի բանտում գտնվող Իրանի քաղաքացիների առողջական վիճակի մասին տեղեկություններ հաղորդել: Սա Իրանի իշխանությունների կողմից գնահատվել է որպես բանտարկյալների իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի խախտում, հաղորդում է «Վզգլյադը»:




























