«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ակցիայի գործարկման մասին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայությունից,   ակցիայի շրջանակում, ապրիլի 15-ից մայիսի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս բոլոր ֆիզիկական անձիք կսատանան 300 անվճար ներցանցային րոպեներ, 100-ական անվճար ներցանցային SMS եւ MMS հաղորդագրություններ, ինչպես նաեւ 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո առաջին 3 ամիսների ընթացքում: 

«Հայաստանի շրջանների բնակիչների համար Beeline մարզային սակագնային փաթեթները` մատչելի եւ հարմարավետ շփման գերազանց հնարավորություն է: Մարզերի հաճախորդները մեր բաժանորդների զգալի մաս են կազմում եւ, անցկացնելով նոր ակցիա, մենք ուրախ ենք մարզերում բնակվող մեր հայրենակիցներին պարգեւել մեր բջջային ցանցի բոլոր ծառայություններից օգտվելու ավելի լայն հնարավորություններ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Մարզային սակագնային փաթեթների գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային, իրենց հեռախոսներից հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, կամ զանգահարելով 06060116 անվճար հեռախոսահամարին:

Նշենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունն է զանգերի ցածր սակագինը: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից: