Իրանում 4,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են Ֆարս նահանգի Ֆատհաբադ քաղաքում, այսօր` ապրիլի 17-ի առավոտյան ժամը 07:07-ին (տեղի ժամանակով), հաղորդում է իրանական Iribnews հեռուստաընկերության կայքը:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























