Ապրիլի 17-ին, ժամը 00.50-ին, BMW X5 մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին բախվել  է «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: