Մոսկվայում սպանվել է գործարար Տիգրան Հովհաննիսյանը: Նրա դին` կրծքավանդակի շրջանում հրազենային երկու վնասվածքներով, գտել են Մարշալ Ժուկովի փողոցում գտնվող շենքի վերելակի մոտ: Դին գտել են հարեւանները ապրիլի 17-ի առավոտյան:

Քննիչների տվյալներով, հանցագործը խլացուցիչով ատրճանակ է օգտագործել:

Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում: Հովհաննիսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: