Օսլոյի դատարանում սկսվել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի ցուցմունքների լսումը. նրա խոսքի հեռարձակումն արգելված է:
Բրեյվիկը հայտարարել է, որ ցանկանում է ցուցմունքը կարդալ տեքստից, որը պատրաստել է բանտում եղած ամսիների ընթացքում:
Դատարանի դահլիճում ներկա լրագրողները հայտնում են, որ ի հեճուկս գործող կանոների, նրան թույլ է տրվել ելույթ ունենալ:
Դատարանը Բրեյվիկի ցուցմունքները կլսի 5 օրվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բրեյվիկին ձայն տալուց առաջ, դատարանը որոշել է գործընթացից հեռացնել դատավորներից մեկին` Թոմաս Ինդրեբյուին, ով խոստովանել է, որ ինքն է նախորդ տարվա հուլիսին, գրանցվելով ֆորումներից մեկում, կոչ արել մահվան դատապարտել Բրեյվիկին:
Դատարանը որոշել է, որ Ինդրեբրյուն պետք է դադարեցնի իր մասնակցությունն այս դատական գործընթացին, քանի որ կարող է կողմնակալ լինել:
«Ամենաօբյեկտիվ եւ արդար պատիժը նման դեպքում մահապատիժն է»,- գրել է դատավորը նախորդ տարվա հուլիսի 23-ին, այսինքն ահաբեկչության հաջորդ օրը:




























