Դեռ ժամանակավրեպ է խոսել, թե ինչ դեր կարող է կատարել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը` ամերիկյան ՀՀՊ-ի հետ համագործակցությամբ: Այս մասին, այսօր` ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից իրավաբանորեն ամրագրված երաշխիքներ է պահանջում, որ ՀՀՊ համակարգերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր Բաքու այցելության ժամանակ հայտարարել է, որ խոսքը չկա Գաբալայի ՌԼԿ-ի որոշ տվյալներ ԱՄՆ-ին հանձնելու մասին:

Ներկայումս բանակցություններ են ընթանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության ժամկետը մինչեւ 2025 թվականը երկարաձգելու շուրջ: