Հայաստանի  ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը ներքին համոզմունք ունի, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակները մակարդակով կկազմվեն: Իր կարծիքը Քոչարյանը հայտնել է ապրիլի 17-ի մամլո ասուլիսում:

Նրա խոսքով` ընտրացուցակների ճշտման գործընթացը մի քանի ուղղություններով է ընթանում. անճշտությունների մասին հաղորդում են թեկնածուների նախընտրական շտաբերից, անց է կացվում մամուլի դիտարկում, ոստիկանությունն ինքն է ջանում հայտնաբերել անճշտությունները: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ցուցակների ճշգրտման գործընթացի սկզբից ի վեր դրանցից կրճատվել են 3 հազար ազգանուններ: Դրանցից մոտ 2 հազարը մահացածներ են: Այս առնչությամբ վարչության պետը մեղադրեց հենց բնակիչներին: Քոչարյանի պնդմամբ` քչերն են քաղաքացիական գիտակցություն դրսեւորում եւ պետռեգիստրից հանում մահացածների անունները:

Հովհաննես Քոչարյանը անդրադարձել է նաեւ երկրից բացակայող քաղաքացիների, ինչպես նաեւ նույն հասցեում մեծաթիվ քաղաքացիների գրանցման  հարցերին: Առաջինի վերաբերյալ նշել է, որ քաղաքացու բացակայությունը բավարար հիմք չէ նրան ցուցակից հանելու համար: Երկրորդ հարցի առնչությամբ Քոչարյանը հիշեցրել է, որ քաղաքացինեի գրանցումը միշտ չէ, որ համընկնում է բնակության փաստացի վայրին: Մասնավոր անձը կարող է իր հասցեում այնքան մարդ գրանցել, որքան ցանկանում է:

«Մենք իրավասություն չունենք սահմանափակել մասնավոր անձի իրավունքները», - նշեց Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի, ելնելով  ընտրացուցակներում խախտումների մասին ոստիկանությունում ստացվող հաղորդագրությունների հաճախականությունից, նկատվում է  ցուցակներում մեռած մարդկանց առկայության մասին հաղորդագրությունների նվազում: Ըստ նրա` հաղորդագրություններ կան ցուցակներում այնպիսի մարդկանց առկայության մասին, որոնք գրանցված են քանդված տներում:

Սակայն այստեղ էլ ոստիկանությունը չի կարող  քայլեր ձեռնարկել նրանց անունները ցուցակից դուրս բերելու. «Սակայն այստեղ պետք է պարզել` դա խախտում չի: Մենք իրավունք չունենք այդ անձանց  բացառել ցուցակներից, քանի դեռ նրանք   բնակվելու նոր վայրի մասին չեն հայտնել», - նշել է Քոչարյանը:

Ընդհանուր առմամբ ցուցակների ճշտման աշխատանքները շարունակվում են: «Վստահ եմ, որ կայանալիք ընտրություններում ցուցակները կլինեն ավելի լավ, քան երբեւէ», - ընդգծել է Հովհաննես Քոչարյանը:

16.04.2012-ի դրությամբ գրանցված ընտրողների ընդհանուր քանակն է 2.482.593:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Նրանցում կմասնակցեն  քաղաքական 9 ուժեր: