ICANN կազմակերպությունում հայտ է ներկայացվել վերին մակարդակի  «.deti» դոմենի գրանցման համար: Հայտը ներկայացրել է  «Գիտակից համացանց» հիմնադրամը:

Նոր դոմենների ստեղծման վերաբերյալ կանոնները ենթադրում են, որ հայտում պետք է մանրամասն նկարագրված լինի առաքելությունը, հասցեների գրանցման կանոնները եւ նոր դոմենային գոտու զարգացման հեռանկարները: «Գիտակից համացանց» հիմնադրամի  աշխատակիցները, որն ստեղծվել է 2011 թվականին Չինական կենտրոնի կողմից, ICANN-ին են փոխանցել մեծ քանակությամբ տեղեկատվություն, հայտնում է  «Ռոսբալտը»: Հայտի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 500 էջ:

Հիմնադրամում հույս են հայտնել, որ հայտը հավանության կարժանանա ICANN-ից, եւ արդեն մեկ տարի անց այդ դոմենում կզարգանա  «մանկական համացանցի» յուրօրինակ նախագիծը, որտեղ Ռուսաստանի փոքրիկ քաղաքացիները կարող են ստանալ օգտակար եւ հետաքրքիր տեղեկություն, ընդ որում  պաշտպանված կլինեն բացասական ազդեցությունից: