«Կոստո Կոնկորդիա» զբոսանավի աղետի հետեւանքով զոհված բոլոր անձինք ճանաչվել են: Հարազատները ճանաչել են վերջին 5 մահացածներին:
Ճանաչված մարմինների շարքում են Գերմանիայի երկու քաղաքացի, երկու ամերիկացի եւ մեկ իտալացի:
Վերջին անհայտները ԱՄՆ-ի, Իտալիայի եւ Ֆրանսիայի քաղաքացիներ են եղել: Հարազատներն ու մտերիմները կարողացել են ճանաչել Բարբարա եւ Հերալդ Հեյլերին (ԱՄՆ-ից), Քրիստինա Մահթիին եւ Նորբերտ Ջոզեֆ Հանսին (Գերմանիայից) եւ Ջուզեպպե Ջիլորամոյին (Իտալիայից), հաղորդում է Life News-ը:
Costa Crociere ընկերությանը պատկանող Costa Concordia զբոսանավը աղետի է ենթարկվել այս տարվա հունվարի 14-ի գիշերը, Տիրենեյան ծովում, Ջիլիոն կղզու մոտ: Նավի վրա եղել է ավելի քան 4,2 հազար մարդ:




























