Անդերս Բրեյվիկը զանգվածային սպանություններ է կատարել որպես «կանխարգելում», բարի նկատառումներից ելնելով, ուստի իրեն մեղավոր չի համարում: Նորվեգացի ահաբեկիչն այսօր դատարանում ցուցմունքներ է տալիս:

«Հարձակումները կրել են կանխարգելիչ բնույթ, հետեւաբար ես ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ պտք է ազատ արձակվեմ»,-ասել է Բրեյվիկը:

Իր ելույթում նա նաեւ գլուխ է գովացել, որ իրագործել է Եվրոպայում  «ամենախորամանկ եւ տեսարժան քաղաքական հարձակումը» Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նա նաեւ վստահեցրել է, որ փորձել է պաշտպանել եվրոպացիներին, նորվեգացիներին եւ կանխել քաղաքացիական պատերազմը, որը պայմանավորված է ներգաղթյալների հոսքով եւ բազմամշակույթ քաղաքականության իրագործմամբ:

Երեկ դատարանում զոհերի անունների հրապարակման ժամանակ Բրեյվիկը ժպտացել է, բայց երբ ցուցադրել են իր կողմից ինտերնետում տեղադրված տեսահոլովակը, նա հանկարծ սկսել է լաց լինել: