Microsoft  ընկերությունը  իր օպերացիոն նոր` Windows 8 համակարգը  կթողարկի չորս տարբերակներով` Windows 8, Windows 8 Pro եւ Windows 8 Enterprise, ինչպես նաեւ Windows 8 RT` ARM-լուծումների համար:

Ինչպես հաղորդում է INFOX.ru-ն, Windows 8 RT-ն  ARM պրոցեսորների հիմքով համակարգիչների համար ստեղծված օպերացիոն համակարգի պաշտոնական անվանումն է: Windows 8 RT-ն օգտվողները  կստանան արդեն պլանշետային համակարգիչների, նոութբուքերի եւ այլ բջջային սարքերին հարմարեցրած: Որպես հաճելի հավելում RT տարբերակը կհատկացվի Microsoft Office գրասենյակային փաթեթի հետ մեկտեղ: