Քաթարում էմիրյան գվարդիան խռովություն է բարձրացրել եւ փորձ է արել գրավել էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ շեյխ Ալ Թանի պալատը:

Իրանական Press TV-ի եւ արաբական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ հեղաշրջման փորձը տապալվել է:

Պետության ղեկավարին պաշտպանել են ամերիկյան հատուկջոկատայինները, ովքեր կատաղի բախումների մեջ են մտել խռովության մասնակիցների հետ:

Կան տեղեկություններ այն մասին, որ խռովարարների կողմն է անցել երկրի զինվորական ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Համադ բեն Ալի ալ Աթիյը, եւ որ բանակում անհանգստություններ կան: Vestir.ru-ի փոխանցմամբ, էմիրը եւ նրա կինը հեղաշրջումից հետո ամերիկացի «կոմանդոսների» ուղեկցությամբ լքել են պալատը:

Էմիրը ղեկավարում է Քաթարը 1995 թվականից, երբ հեղաշրջման արդյունքում նա գահընկեց արեց իր հորը: Նախորդ տարիներին նույնպես երկրում հեղափոխության փորձեր արվել են, սակայն բոլորն էլ կասեցվել են: