«Աերոսվիթ» ընկերությանը պատկանող օդանավը Դուբայ-Կիեւ չվերթն իրականացնելիս պարտադրված վայրէջք է կատարել Սիմֆերոպոլի (Ղրիմ) միջազգային օդանավակայանում` օդանավում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Սեգոդնյան», ուղեւորներից մեկը հարվածել է ուղեկցորդուհուն: Չվերթը հետաձգվել է մինչեւ միջադեպի հանգամանքների պարզումը:
Կիեւի 26-ամյա բնակչին իջեցրել են օդանավից: Նա հիմա ոստիկանության աշխատակիցներին բացատրություններ է տալիս:




























