Ֆրանսիայի նախագահը ժխտում է իրեն ներկայացված մեղադրանքներն այն մասին, որ իբր ավելի վաղ նախատեսել էր լիբիական բռնապետ Մուամար Քադաֆիին ատոմային շարժիչ վաճառել:

Նիկոլա Սարկոզիի հասցեին նման մեղադրանքներով հանդես է եկել Areva ընկերությունը, որն զբաղվում է ատոմային էներգետիկայի մշակմամբ եւ սարքավորումների արտադրությամբ, իսկ ավելի հստակ, նրա գործադիր տնօրեն Աննա Լովերժոնը, որը Սարկոզիի քաղաքական հակառակորդներից է, հայտնում է  BBC-ին:

«Պարոն Քադաֆիին շարժիչ վաճառելու հարցը երբեք չի քննարկվել», - ասել է Սարկոզին France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա ավելացրել է, որ եթե աշխարհում կա թեկուզ մեկ առաջնորդ, որը կապված չի եղել Քադաֆիի հետ, ապա դա ինքն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարկոզին ստիպված էր ժխտել  լուրերն այն մասին, որ Քադաֆին հովանավորել էր նրա  2007 թվականի նախընտրական քարոզարշավը: