Ռուս դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովի գերեզմանի հուշարձանը կպատրաստի հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին:
Պորոխովշչիկովի գերեզմանում կդրվի նրա կնոջ` Իրինայի մազերի մի փունջ եւ ամուսնական մատանիները:
Դերասանի հետ հրաժեշտը կկայանա ապրիլի 18-ին, Պուշկինի անվան թատրոնում, որտեղ նա ծանոթացել է իր ապագա կնոջ հետ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Իսկ ահա թաղման հետ կապված խնդիրներ են ծագել. ավելի վաղ Պորոխովշչիկովի բուժման համար բացված հաշվեհամարին ոչ ոք գումար չի փոխանցել: Այս մասին Twitter-ի իր բլոգում գրել է Պորոխովշչիկովի փաստաբան Սերգեյ Ժորինը:




























