ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածվող քարոզչական նամակների հետ կապված, այդ կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը հայտարարել է, որ անիմաստ փաստաթղթեր տպագրելով, Բաքուն առաջնորդվում է խղճում սկզբունքով. «Եթե մեծ սուտ ասես եւ այն կրկնես, ապա մարդիկ արդյունքում դրան կհավատան»:
«Մեզ չի զարմացնում Ադրբեջանի հայտարարությունների ագրեսիվ ոճը, որի նախագահն իր հրապարակային հայտարարություններում ողջ աշխարհի հայերին ֆաշիստ ու թշնամի է անվանում: Նման շովինիզմը եւ նման հակահայկական հռետորությունն, առաջին հերթին, Ադրբեջանի իշխանությունների կողմից փորձ է խուսափել իրենց կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված ռազմական հակամարտության հետեւանքների պատասխանատվությունից:
Ադրբեջանի կողմից այսօր տարածված նամակին ի պատասխան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին պաշտոնապես կներկայացվի մեր դիրքորոշումը, որնք նույնպես կհրապարակվեն լրատվամիջոցներին»,-նշել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:




























