Ավստրիացի 94-ամյա միլիարդատեր Կարլ Վլաշեկը մտադիր է հինգերորդ անգամ ամուսնանալ:
Ինչպես հաղորդում է Forbes-ը, նրա հարսնացուն` Ֆրիդերիկա Շենկը չի ցանկանում հրապարկել իր տարիքը: Սակայն դատելով լուսանկարներից` նա առնվազն երեսուն տարով երիտասարդ է փեսացուից:
Վլաշեկը, որի կարողությունը 5 մլրդ է գնահատվում, եվրոպական «Billa» առեւտրային ցանցի սեփականատերն է:
Միլիարդատերը չորս երեխա ունի եւ հայտարարել է, թե ցանկանում է «եւս վեց կամ առնվազն հինգ ժառանգ ունենալ»: Շենկն այս հարցին ավելի սթափ է նայում. «Ցավոք, ես արդեն այդքան երիտասարդ չեմ»:




























