Մակեդոնիայի մայաքաղաք Սկոպյեում նախօրեին զանգվածային հուզումներ են սկսվել, որի պատճառը 5 մակեդոնացիների սպանությունն է: Նրանց մարմինները հայտնաբերել են մայրաքաղաքի հյուսիսում գտնվող լճի ափին: Քանի որ սպանությունները կատարվել էին Զատիկի օրը, տեղի բնակիչները ենթադրում են, որ այն կատարել են ալբանացիները:

Քննչական մարմինները դեռ տեղեկություններ չեն հաղորդում հանցագործության դրդապատճառների մասին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ապրիլի 16-ին, մոտ հազար երիտասարդներ Սկոպյեում չարտոնված հանրահավաք են անցկացրել քաղաքի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները ազգայնական եւ հակաալբանական կարգախոսներ են հնչեցրել: Երբ միջամտել է ոստիկանությունը, ցուցարարները նրանցուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ է նետել: