Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների ուսանողները մտադիր են վաղը` ապրիլի 18-ին բողոքի ակցիա իրականացնել` ի պաշտպանություն այսօր աշխատանքից ազատված ռեկտոր Սուրեն Զոլյանի:
Առավոտյան, ժամը 9:30-ին ուսանողները հավաքվելու են ԿԳՆ վարչական շենքի մոտ` պահանջելով Զոլյանին վերականգնել իր պաշտոնում:
Ուսանողները նաեւ լայնածավալ ակցիա են սկսել սոցիալական ցանցերում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ապրիլի 10-ի հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ երկրորդ անգամ կիրառվել էր կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն:
Նախարար Արմեն Աշոտյանն ավելի ուշ հրաման էր ստորագրել` «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին»:




























