Հայտնի ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը որոշել է զբաղվել բիզնեսով, ընդ որում, ադամանդների: Նա Չելյաբինսկի ադամանդներ արտադրող ընկերության համասեփականատեր է դարձել:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, «ՉելՊրոմ-Դայմոնդ» ընկերության կապիտալում փոփոխությունները կատարվել են փետրվարի սկզբին: Ներկայումս Միխալկովին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 10 տոկոսը: Ընկերության համասեփականատերեր են դարձել նաեւ Միխալկովի փեսան, «Տրակտորային գործարաններ» կոնցեռնի փոխնախագահ Ալբերտ Բակովը եւ Միխայիլ Բոլոտինը:

Միխալկովի գործընկերներին է պատկանում ընկերության 20 տոկոսը:

Ձեռնարկության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սինտյաեւին: