Նախորդ շաբաթ Իրանում ձերբակալել են իսրայելական 15 լրտեսների։ Ըստ հետաքննության կարծիքի՝ ձերբակալվածները մտադիր են եղել սպանել գիտնականի, ինչպես նաեւ կազմակերպել բողոքի ցույցեր Իսլամական հանրապետության ձեռնարկություններում եւ այլ հաստատություններում:
Դավադիրներն իրենց ծրագրերը պատրաստել էին՝ հավաքվելով արեւմտյան պետություններում Իսրայելի դեսպանատներում, հայտնում է IRNA գործակալությունը։
Ապրիլի 10-ին հաղորդվել էր, որ Իրանում բացահայտել են խոշոր ահաբեկչական ցանց, որը հովանավորվում էր «սիոնիստական վարչակարգի» կողմից։ Նշվում էր, որ կազմակերպության մասնակիցների ինքնությունը պարզված է, բոլոր նրանք ձերբակալված են։
Ըստ իրանական հետախուզության՝ բացահայտված խումբը մտադիր է եղել Իրանի տարածքում իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ։




























