Ավստրիայում մանկապիղծ հոգեւորականների զոհերն ստացել են գումարային փոխհատուցում բարոյական վնասի դիմաց։ Հատուկ հանձնաժողովը բռնության զոհերին վճարել է 10 միլիոն դոլար։

Հանձնաժողովը հայտնել է, որ ստացել է ավելի քան հազար բողոք՝ հռոմեակաթոլիկական եկեղեցու հոգեւորականների սեռական գործողությունների վերաբերյալ, եւ բռնության շուրջ 600 զոհ արդեն ստացել են գումարային փոխհատուցում, հաղորդում է ВВС-ն։

Հանձնաժողովին բողոքով դիմածների մեծամասնությունը տղամարդիկ են, որոնք բռնության են ենթարկվել 6-13 տարեկան հասակում։