Հայտնի Facebook սոցիալական ցանցում հայտնվել է «լսել» (Listen) կոճակը` երգիչ կատարողների եւ երաժշտական խմբերի պաշտոնական էջերի համար: Կոճակը գտնվում է Facebook-խրոնիկայի էջի լուսանկարի տակ, անմիջապես «հավանել» (Like) կոճակի կողքին:

Այն հասանելի է այնպիսի հայտնի երգիչների պաշտոնական էջերի վրա, ինչպիսիք են Lady Gaga-ն, Ռիհաննան, Մադոննան, Լենի Քրավիչը, նաեւ Coldplay, Red Hot Chili Peppers խմբերը, դիջեյներ Tiesto-ն, Armin van Buuren-ը եւ այլք:

Facebook-ը չունի սեփական նվագարկիչը, ուստի օգտագործողը կարող է ընտրել երաժշտական հավելվածը, որով ցանկանում է լսել երաժշտությունը: 

Երաժշտական կատարումը կարելի է լսել նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործողը բաժանորդագրված չէ երաժիշտի էջում:

Նշենք, որ Facebook-ն աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցն է, որից օգտվողների թիվն անցնում է 845 մլն-ից: