Դոմինիկյան հանրապետությունում սպանել են թայվանցի 55-ամյա դիվանագետ Ջուլյա Ու.-ին: Ոստիկանությունը նրա մարմինը գտել է երկրի մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում:

Univision հեռուստաալիքի տվյալներով, կնոջ մարմնի վրա եղել են սառը զենքից առաջացած վերքեր, ինչպես նաեւ ծեծի հետքեր: Բնակարանի դուռը բաց է եղել:

Նրա գործընկերներն, անհանգստանալով Ջուլիայի բացակայությունից, որոշել են այցելել կնոջը: Դռան շեմին նրանք արյան հետքեր են տեսել ու ոստիկանություն կանչել: