Մեքսիկայում, ԱՄՆ սահմանից ոչ հեռու, միկրոավտոբուսում 14 մարդու մասնատված մարմին են գտել: Ենթադրվում է, որ նրանք տեղի թմրակարտելների միջեւ հաշիվներ պարզելու զոհ են դարձել:

Նուեվո Լարեդո քաղաքը, որտեղ գտել են մարդկանց մարմինները, հայտնի է որպես «Զատես» թմրակարտելի հենակետերից մեկը, հաղորդում է «Ազատությունը»:

Նշենք, որ 2006 թվականից ի վեր, Մեքսիկայում թմրակարտելների միջեւ, ինչպես նաեւ նրանց եւ ուժային կառույցների միջեւ բախումների արդյունքում սպանվել է ավելի քան 47,5 հազար մարդ: