Սանկտ Պետերբուրգի բնակիչ Իգոր Լիսովենկոն որոշել է արտասովոր բիզնես սկսել եւ դրանով էլ հայտնի դառնալ: Նա որոշել է իր մարմինը հատկացնել գովազդի համար: Նա մեջքին գովազդային ճաղավանդակ ներկայացնող դաջվածք է դրոշմել` կազմված 950 քառակուսիներից, որոնցից յուրաքանչյուրը 1 քսմ է:
Նա առաջարկում է ամեն քառակուսում ամսական 10 եվրոյով գովազդ տեղադրել, կամ 5 տարվա համար վճարել 600 եվրո:
Բայց տղամարդը մտադիր չէ ամբողջ ժամանակ մերկանդամ շրջել: Նախագծի հիմնական «դեմքը» կդառնա կայքը, որում կհրապարակվեն արված հայտարարությունների լուսանկարները: Բացի այդ, պետերբուրգցին պատրաստ է մասնակցել գովազդատուների կազմակերպած ցանկացած միջոցառման, գրում է «Ռոսիսկայա գազետան»:
Իգորն ասել է, որ արդեն մեկ պատվիրատու ունի, որը գնել է 5 քառակուսիներ: Եթե նախագիծը հաջողվի, Լիսովենկոն տարածքը կընդլայնի ուսերի եւ թեւերի հաշվին:
Իգորի խոսքով` նման քայլի դիմել է ոչ թե փողի համար, այլ աշխատավայրի եւ տան միապաղաղության ձանձրութից դրդված:




























