Վաշինգտոնում դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չհաջողվեց աջակցության խոստումներ կորզել Իրանին եւ Աֆղանստանին վերաբերող հարցերում, գրում է Los Angeles Times-ը:
Պարբերականը նշում է, որ "երկու առաջնորդների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Էրդողանը նշել է Իրանի հետ բանակցային գործընթացում դիվանագիտական միջոցների կարեւորությունը, եւ Թուրքիան որեւէ անհրաժեշտություն չի տեսնում Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մեջ:
Օբաման իր հերթին նշել է Թուրքիայի կարեւորությունն ԱՄՆ-ի համար՝ որպես Իրանի ազդեցիկ հարեւանի, սակայն ընգծել է, թե առաջիկայում ՄԱԿ-ի Անվտանգության Խարհրդից նոր պատժամիջոցների է հասնելու Իրանի նկատմամբ: Ապա թերթը հավելում է, որ "Օբամային չհաջողվեց ստանալ Էրդողանի աջակցությունը աֆղանական խնդրով: Ամերիկյան նախագահը հույս ուներ, թե թուրքական զինված ուժերը կմիանան ՆԱՏՕ-ի ուժերին Աֆղանստանում առաքելության ժամանակ, սակայն Էրդողանը չի կիսում Օբամայի համոզմունքները, քանի որ նման նախաձեռնությունը չի ողջունվում եւ չի ընդունվում Թուրքիայում:
Թուրքիան աշխարհի միակ մահմեդական երկիրն է, որ համագործակցում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ՝ Ալ-Քաիդայի եւ վերածնվող թալիբների հարցում: Այդ պատճառով էլ նախքան Վաշինգտոն մեկնելը Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան արդեն Աֆղանստան է ուղարկել անհրաժեշտ քանակությամբ ստորաբաժանումներ:




























