Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի Բուգրաշով ծովափում երկու շաբաթ առաջ խմբակային օրգիա է տեղի ունեցել, որը իսրայելական լրատվամիջոցների քննարկման առարկան է դարձել: Հաղորդվում է, որ օրը ցերեկով ծովափում գտնվողները երկար ժամանակ ստիպված են եղել դիտել, թե ինչպես է կիսամերկ կինը հերթով սեքսով զբաղվում մի քանի տղամարդկանց հետ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Իսրայելի հեռուստատեսության երկրորդ ալիքը զրուցել է ականատեսների հետ եւ հրապարակել նրանց կողմից արված լուսանկարները: Օրգիայի ինչ-որ պահի սպիտակ վերնաշապիկ հագած եւ առանց ներքնաշորի կինը բացականչել է. «Բոլոր տղամարդիկ քաք են, նա դավաճանել է ինձ»:
Ծովափում խմբակային սեքսի դեպքի մասին առաջինը Haaretz թերթին պատմել է դատախազության ներկայացուցիչը, ով նույնպես ծովափում է եղել: Նրա խոսքով, ինքը ոստիկանություն է կանչել, սակայն իրավապահներն այդպես էլ չեն եկել:
Ականատեսների ներկայացմամբ, օրգիայի մասնակից կինը բարձր ծիծաղել է, կատակով ավազ է լցրել իր զուգընկերների վրա, իսկ հանգստացողների մեկի դիտողությանը, նա բացականչել է, որ ինքն «ազատ կին է» եւ կարող է իր մարմնի հետ անել ինչ ուզում է:
Ականատես կինը հաստատել է, որ խմբակային սեքսը տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց աչքի առաջ, այդ թվում երեխաների:
Թել-Ավիվի ոստիկանությունը քննություն է վարում, քննվում է նաեւ բռնաբարության վարկածը, քանի որ կինը, հնարավոր է, գտնվել է անօգնական վիճակում` ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ եւ չի գիտակցել, թե ինչ է տեղի ունենում:
Ոստիկանները ականատեսներին կոչ են արել ներկայանալ ոստիկանություն եւ պատմել, թե ինչ է եղել:




























