ԱՄՆ-ում մանկապարտեզում ավերածություններ արած 6 տարեկան աղջկան ձեռնաշղթաներ են հագցրել: Հասարակությունը վրդովված է ոստիկանության նման գործողություններից, իսկ վերջիններս հայտարարում են, որ օրենքը բոլորի համար է:

Ինչպես հաղորդում է AP-ն, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին. Սելեսիա Ջոնսոնը մանկապարտեզում անկարգություններ է արել: Մանկահասակ խուլիգանը պատերից պոկել է պաստառները, կահույքի կտորներն է նետել աջ ու ձախ, ինչպես նաեւ պատից պոկել պահարանի դարակները: Չկարողանալով կարգի հրավիրել երեխային, մանկապարտեզի դաստիարակները ոստիկանություն են կանչել: Իրավապահները ոլորել են ողջնակի ձեռքերը, ձեռնաշղթաներ հագցրել ու տարել ոստիկանություն:

Երեխայի հետեւից եկած հարազատները շոկի մեջ են ընկել տեսնելով իրենց աղջկան ձեռնաշղթաներով: Նրաց խոսքով, Սելեսիան շատ է տանջվել ձեռքերի ցավից եւ հոգեբանական շոկից:

«Երեխաներին կալանավորում են այն բանի համար, որ նրանք իրենց պահում են երեխայի պես»,- տեղի ունեցածը մեկնաբանել է իրավապաշտպան Շենոն Քենեդին: