Թուրքիայում գնացքների բախում է տեղի ունեցել: Այսօր` ապրիլի 18-ի առավոտյան, Կենտրոնական Անատոլիայում բեռնատար շարժակազմը բախվել է ուղեւորատար գնացքին:

Երկաթուղային ծառայության փոխանցմամբ, վթարի մեղավորը բեռնատար գնացքի վարորդն է, ով անտեսել է «Կանգ առ» ազդանշանը եւ բախվել իր մեկնմանը սպասող ուղեւորատար գնացքին, հաղորդում է Life News-ը:

Բախման արդյունքում վիրավորվել է 12 մարդ` 5 ուղեւոր եւ 7 երկաթուղային աշխատակից: Երկու շարժակազմերն էլ լրջորեն վնասվել են: