Գենդերային գործոնը կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի ընտրական գործընթացներում: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ИМЭМО-ի գիտաշխատող, Կովկասագետների ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը, այսօր` ապրիլի 18-ին կայացած հեռուստակամուրջի ժամանակ: Նշենք, որ ըստ ՀՀ օրենսդրության, համամասնական ցուցակների առնվազն 20 տոկոսը պետք է կազմեն կանայք:
«Ընդհանուր առմամբ, պետականության հայկական ժամանակակից մոդելը (խոսքը ժողովրդավարության մասին չէ, Կովկասում բոլորն ազգային երանգով են), առավելապես մոտեցված է արեւմտյան ստանդարտներին»,-նշել է նա: Կռիլովի խոսքով, Հայաստանում չկա ավտորիտան այն մոտեցումը, որը կա նրա հարեւանների մոտ, որտեղ իշխանությունը նախապես որոշում է ընտրությունների ելքը, իսկ ժողովուրդը վիճակագիրի դեր է ստանձնում:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին:



























