Մոսկվայում դաղստանցի դատավորը պաշտպանվել է իր վրա հարձակված տղամարդկանցից` կրակ բացելով գազային ատրճանակից:
Հարձակման օբյեկտ էր դարձել Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի միջմարզային միջնորդ դատարանի 24-ամյա դատավորը, ով Մոսկվա էր եկել Դաղստանից: Հանցագործությունը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, ժամը 2:00-ին, երբ անհայտ անձանց խումբը կարճ լեզվակռվից հետո հարձակվել էր եկվոր դատավորի վրա Կուտուզովյան պողոտայում: Հարձակվողները ծեծել են դատավորին, սակայն նա հանցագործներին ակտիվ դիմադրություն է ցուցաբերել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Դաղստանյան իրավաբանը մի քանի անգամ օդ է կրակել անձնական ատրճանակից, որից հետո հարձակվողները փախել են: Նրանք մեկնել են դաղստանյան համարանիշներով Ford մակնիշի մեքենայով:
Կապտուկները երեսին դատավորը տեղափոխվել է հիվանդանոց եւ օգնություն ցուցաբերելուց հետո բաց թողնվել: Ըստ աղբյուրի տվյալների` տուժածը ռուսական մայրաքաղաքում այցով է գտնվում:




























