Հայաստանի կառավարությունը կթույլատրի ջրօգտագործող որոշ ընկերությունների մինչեւ մայիսի 1-ը ինքնահոս ոռոգելի ջուրը մատակարարել անվճար:  Հարցը ներառված է ՀՀ կառավարության ապրիլի 19-ի նիստի օրակարգում:

Նման հանձնարարական կստանան «Սեւան-Հրազդանյան-ջրառ», «Դեբեդ-Աղստեւ-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» կազմակերպությունները:

Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ գարնանային վարարումների հետեւանքով ջրամբարներն ու ջրանցքները լցվում են ջրով, սակայն գյուղատնտեությունում ոռոգման սեզոնը դեռ չի թափ հավաքել: Ջրամբարները ջրաթափելու նպատակով կառավարությունը գրեթե ամեն տարի ընդունում է նմանատիպ որոշումներ` «ավելորդ» ջուրը անհատույց ուղղելով հատկապես աղակալած հողերի լվացմանն ու խոնավալիցք հաղորդելուն: