Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, ապրիլի 17-ին, հանդիպել է Լորդերի պալատի խոսնակ բարոնուհի Ֆրանսիս Դ’Սուզանին (Frances D’Souza):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լորդերի Պալատի խոսնակի հետ դեսպան Ղազինյանի առաջին պաշտոնական հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-բրիտանական հարաբերությունների պատմությունը եւ ներկա փուլը, ինչպես նաեւ ընդհանուր տեղեկություններ տվել խոսնակին Հայաստանի, ԼՂ հակամարտության եւ տարածաշրջանային զարգացումների մասին:

Անդրադառնալով հայ-բրիտանական 20-ամյա հարաբերություններին՝ դեսպան Ղազինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա եւ հույս հայտնել, որ առաջիկայում կխթանվեն թե՛ քաղաքական երկխոսությունը, եւ թե՛ երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Խոսնակ Դ’Սուզան խոստացել է Լորդերի Պալատի եւ իր անձնական աջակցությունը հնարավորինս նպաստելու հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը: