ՆԱՏՕ-ի 28 երկրների պաշտպանության նախարարներն, այսօր` ապրիլի 18-ին, հավաքվել են Բրյուսելում, որպեսզի  քննարկեն  Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու հարցում Հյուսիսատլանտյան դաշինքի ամեն մի անդամի ավանդը:

«Մենք կքննարկենք ազգային  ավանդների միավորման առաջընթացը ՆԱՏՕ-ի ինտեգրված ՀՀՊ-ի հարցում», - ասել է գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը` բացելով նիստը, գրում է  «Արգումենտի նեդելին»:

Ռասմուսենը կողմ է արտահայտվել «Խելացի պաշտպանություն» (Smart Defence) նախաձեռնության շրջանակում դաշինքի ռազմական հնարավորությունների զարգացմանը, որը պաշտպանական ներուժի  օգտագործման առավելագույն արդյունավետություն է նախատեսում տնտեսական կոշտ քաղաքականության սահմանափակ ֆինանսավորման դեպքում: