Փորթլենդի միջազգային օդանակայանում զննման ժամանակ տղամարդը լրիվ մերկացել է, դրանով բողոքելով մաքսավորների գործողությունների դեմ: ա խմած կամ թմրանյութեր օգտագործած չի եղել, ուղղակի նրան հունից հանել է զննման ընթացակարգը:
Ինչպես հաղորդում է The Oregonian-ը, 49-ամյա Ջոն Բրենանին կալանավորել են հասարակական վայրում անվայել տեսքով երեւալու եւ հասարակական կարգը խախտելու համար, հաղորդում է «Ռոսբալտը»:
Առաջին անգամ չէ, որ ամերիկյան օդանավակայաններում անձնական զննման ընթացակարգը վեճերի առիթ է դառնում:



























