Համախոհների հետ կապեր հաստատելու համար նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն այցելել էր Լոնդոն, որտեղ նրան օգնել էին անհրաժեշտ հանդիպում անցկացնել Լիբերիայում: Այդ մասին նա հայտարարել է դատարանում` հարցաքննության ժամանակ:

Ըստ նրա, Բրիտանիայի մայրաքաղաքում նա եղել է 2011 թ. ապրիլին, որտեղ ծանոթացել է «Եվրոպայի ամենաերեւելի ռազմաքաղաքական գործիչներից մեկի» հետ:

«Այցելել եմ Լիբերիա` ազգայնականի հետ հանդիպման համար: Նա սերբ է: Չեմ ուզում նշել նրա անունը: Չեմ ուզում, որ ձերբակալեն այլոց», - ասաց նա` նշելով, որ ծագումով սերբ ազգայնականը «մահմեդականներ դեմ պայքարող հերոս է», - հաղորդում է NEWSru.com-ը:

Ազգայնական կազմակերպությունը, որի մեջ իբր մտնում էր Բրեյվիկը, չունի կոնկրետ առաջնորդներ, ավելացրեց նա:

Լոնդոնում, ըստ Բրեյվիկի, նա ունեցել է «ուսուցիչ Ռիչարդ», որը հիմք էր նախապատրաստել Բրեյվիկի ապագա մանիֆեստի համար: Հնարավոր է`այդ ուսուցիչը լիներ Փոլ Ռեյը` «Անգլիական պաշտպանության լիգայի» համահիմադիր եւ նախկին անդամ, ով հայտնի էր որպես «Ռիչարդ առյուծասիրտ»: Այդ ոչ ֆորմալ, գերազանցապես երիտասարդական  կազմակերպությունը դեմ է Մեծ Բրիտանիայի մահմեդականացմանը: Անցյալ ամառ Ռեյը, բրիտանական մամուլում հարցազրույց տալիս, նշեց, որ թեեւ անձամբ ծանոթ չէր Բրեյվիկին, սակայն կասկածում է, որ հենց իր հայացքները կարող էին ազդեցություն գործել նորվեգացու վրա:

Դատարանում Բրեյվիկը նշել էր, որ կազմակերպության հռչակագիրն իրեն հանձնարարել էին կազմել հենց Լոնդոնում: