Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում այսօր` ապրիլի 18-ին, պայթյուն է որոտացել: Ահաբեկչության զոհ են դարձել անվտանգության ուժերի 6 զինծառայողներ, այդ թվում մեկ` սպա: Այդ մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները:

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, պայթյունն իրականացվել է «զինված ահաբեկչական խմբավորման» անդամների կողմից: Պայթյունի արդյունքում վիրավորվել է 11 մարդ: