Շվեդիայի պաշտպանության նախարար է նշանակվել ափային պաշտպանության զորքերի գնդապետ Կարին Էնսթրեմը:

Ինչպես Expressen-ին հղում անելով հաղորդում է BFM-ը,  Էնսթրեմը փոխարինել է Սթեն Թոլգֆորսին, որը սեփական կամքով հեռացել է պաշտոնից` զենքի գործարանի կառուցման համար Սթոքհոլմի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կապերի առնչությամբ ծագած սկանդալից հետո:  Թոլգֆորսը նախարարությունը գլխավորում էր 2007թ.-ից:

Շվեդիայի պաշտպանության նոր նախարարը նոր պաշտոնում իրեն ներկայացնելիս նշել է, որ մտադիր է շարունակել նախորդի սկսած բարեփոխումները:

Նաեւ նշվում է, որ Էնսթրեմի ամուսինը պրոֆեսիոոնալ զինվորական է: