Ավստրալական գյուղերից մեկի ղեկավարությունը լրջորեն մտածում է փոխել իրենց հարյուրամյա բնակավայրի անվանումը։ Բանն այն է, որ գյուղի անվանումը «Fucking» է (էթիկայի նորմերից ելնելով չենք թարգմանում), եւ ինչպես The Daily Telegraph-ին հղումով գրում է Lenta.ru-ն, գյուղապետարանը քննարկումներ կսկսի 104 գյուղացիների հետ, գոյւղի անունը փոխելու հարցով։
Նշենք, սակայն, որ «Fucking» բնակավայրի անվանումը տուրիստների մեծ հոսք է ապահովում գյուղ։ Գյուղի առաջին հայտնի «երկրպագուները» եղել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից ամերիկացի զինվորները, որոնք տեղակայված են եղել «Fucking»-ի մոտերքում։ Հետագայում՝ գյուղի «Fucking» անվանումը աշխարհի տարբեր ծայրերից անգլիախոս զբոսաշրջիկների է գրավել, ովքեր այցելելուց հետո, որպես «Fucking» գյուղում լինելու փաստ, իրենց հետ տարել են «Fucking» գրառումով ճանապարհային ցուցանակ հուշանվերներ։




























