ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ընդունել է, որ սիրիական ընդիմությունը խախտում է մարդու իրավունքները։ Այդ մասին Twitter -ում գրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը։
«Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն խոստովանել է, որ ընդդիմությունը եւս պատասխանու է մարդու իրավունքների լուրջ խախտումների համար», - Գատիլովը գրառումը փոխանցում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
Ավելի վաղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ընդդիմությանը մեղադրել էր Կոֆի Անանի ծրագիրը ձախողելու մեջ. «Քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են ձախողել այդ ծրագիրը եւ գործի դնել ուժային տարբերակները», հայտարարել էր Լավրովը։
Արեւմտյան լրատվամիջոցների հրապարակումները փաստում են, որ Սիրիայի զինված ընդդիմությունը փորձում է բռնությունը վերսկսելու ուղղությամբ սադրանքներ հրահրել, հայտարարել էր Լավրովը։




























