Ամուսնացած կամ բաժանված կանանց «Ms. America 2012» մրցույթի հաղթող է դարձել 27-ամյա Նիկոլ Ռաշը` Սենտ-Լուիսից (Միսսուրիի նահանգ):
Ռաշը նախկինում արդեն գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել: 2007-ին նա ստացել է «Միս Ինդիանա» տիտղոսը, իսկ 2008-ին երկրորդ տեղն է զբաղեցրել «Միս Ամերիկա» մրցույթում:
Ms. America մրցույթում հաղթելու արդյունքում Ռաշին մեծ քանակությամբ նվերներ է ստացել մրցույթի կազմակերպիչներից եւ հովանավորներից (շուրջ 75 հազար դոլարի), այդ թվում նաեւ թագը (15 հազար դոլար), որն ընդմիշտ նրա մոտ կմնա, հաղորդում է NEWSru.com-ը:
«Ms. America» մրցույթը հաճախ շփոթում են «Միս Ամերիկայի» հետ: Ms. America-ի հաղթողը չի մեկնի ոչ «Միս աշխարհ», ոչ էլ «Միս տիեզերք» մրցույթներին մասնակցելու:
Հիշեցնենք, որ «Միս Ամերիկա-2012»-ի հաղթող է դարձել Վիսկոնսին նահանգի մասնակից, 23-ամյա Լաուրա Քեփլերը: Մրցույթը տեղի է ունեցել այս տարվա հունվարին` Լաս Վեգասում:





























