Շարունակելով հանդիպումները նախընտրական շտաբերի ղեկավարների հետ, այսօր` ապրիլի 18-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանն առաջարկել է դաշինքին իր նոր, համալրված ռեսուրսներով աջակցությունը նախընտրական եւ ընտրական շրջանում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ քննարկման ընթացքում ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել է նախընտրական ցուցակների եւ գրանցումների հետ կապված խնդիրը, ինչպես նաեւ Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ հանրային տրանսպորտի երթեւեկության խոչընդոտները:




























